«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նիկոլայ ԾԱՏՈՒՐՅԱՆ. Համոզված եմ, որ կհաղթեմ

Նիկոլայ ԾԱՏՈՒՐՅԱՆ. Համոզված եմ, որ կհաղթեմ
26.02.2013 | 13:17

Նախագահի հաջորդ ընտրություններում որոշել եմ դնել իմ թեկնածությունը ու համոզված եմ, որ կհաղթեմ: Ինչու եմ համոզվա՞ծ: 1.Արդեն պայմանավորվել եմ մասոնների հետ, որ մահափորձ կատարեն: 2. Աշխատում եմ հայկական նոր էպոսի վրա (Դավիթ Սասունցին արխաիկ է) : 3. Պայմանավորվել եմ ավիաուղևորի հետ, որ ինքնաթիռում վատանա, ու ես փրկեմ նրա կյանքը: 4. Հացադուլ եմ հայտարարելու 1 ամիս ժամկետով ու եթե սովին չդիմանամ, Հայաստան երկիրը կկորցնի ևս մի խեղկատակի ու վերջապես կկայանա:

Դիտվել է՝ 10889

Մեկնաբանություններ